21/10/2024 12:36
Երբ Արցախի հարցն այս պետության «տակից հանեն», պետությունը փլուզվելու է, դա լավ գիտեն մեր թշնամիները, նաև ՀՀ-ում իշխանությունը զավթածներ. Հայրյան (Տեսանյութ)
Եթե հույս չունենք, պետք է գնանք կոտորվե՞նք։ Հույս չունեմ, չէ, բայց չեմ կարա առանց պայքարելու նստեմ. ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
«Ուզում եմ այստեղից դիմել հայ ազգին, ի՞նչ է, հայ ազգը որոշել է մեռնե՞լ, կոտորվե՞լ։ Ո՞վ է տարբերություն դրել, որ հայ ազգը պետք է կիսվի, որ Ղարաբաղի հարց կա... կարո՞ղ ա Սարդարապատի ճակամարատի ժամանակ հայությունը կիսված էր 15 տեղ, թե՞ մեկը շուռնուխցի է, մյուսը ղարաբաղցի է, մյուսն՝ այլ տեղից։ Ընկել են երկու թափթփուկի, թեթևսոլիկի հետևից, որ Արցախի հարցը մեր երկիրը կործանման է տանում, պետք է Արցախը մոռանանք, բայց հստակ ծրագրաված վերացնում են Հայաստանի պետականությունը»,-ասաց նա։
Լևոն Հայրյանը հիշեցրեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հատկապես Արցախի հարցի բարձրացման հիմքում։ «Այս պետությունը քանի որ ստեղծվել է Արցախյան հարցի վրա, երբ Արցախի հարցը այս պետության տակից հանեն, պետությունը փլուզվելու է, դա լավ գիտեն մեր և՛ թշնամիները, և՛ նրանք, ովքեր այսօր ՀՀ-ում իշխանություն են զավթել։ Նրանք գիտեն, ժողովուրդը չգիտի, ժողովրդի անգիտության վրա խաղում են։ Բայց թե ո՞նց են պատկերացնում, հետո ո՞նց են տակից դուրս գալու, որտե՞ղ են թռնելու․․․ ․ հնարավոր չի լինելու թաքնվել»,-ասաց նա։
Հայրյանը նշեց, որ պարզ երևում է՝ այս իշխանությունները ղեկավարվում են դրսից։