21/10/2024 10:31
2 ոսկե և 3 արծաթե մեդալ՝ Մ23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտել է 5 մեդալով։
Armsport.am-ը գրում է՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին նվաճել է 2 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Մրցաշարի ընթացքում մեր բռնցքամարտիկների կողքին էր Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ դարձան 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը:
57 կգ Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ Արթուր Սահակյանը և 67 կգ Հարություն Հակոբկոխյանը նվաճել են արծաթե մեդալներ: