21/10/2024 17:38
Միջազգային մրցաշար՝ Երևանում․ Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահը կհանձնի սև գոտի VI Դանի քննություն
Աննախադեպ իրադարձություն Հայաստանում․ սույն թվականի նոյեմբերի 1-3-ը Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի սպորտդպրոցում տեղի է ունենալու Հայաստանի «Պրոֆ» ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված (International Taekwon-do Union) միջազգային սեմինար և մրցաշար, որի ժամանակ էլ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գևորգյանը հանձնելու է սև գոտի VI Դանի քննություն, որն անցկացնելու է միջազգային ֆեդերացիայի նախագահ, գրոսմայստեր IX Դան` Դոն Դալթոնը։
Մրցաշարին և սեմինարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հնդկաստանի հավաքականները։