22/10/2024 13:40
Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանը նշեց, որ արդեն մեկ ամիս առաջ հաստատված էր վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին:
Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»:
Հիշեցնենք, որ Կազանում այսօր մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։