22/10/2024 14:44
Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցող օտարերկրյա առաջնորդների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցող օտարերկրյա առաջնորդների համար. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Իսկ թե ինչ նվեր` նշել է, որ կտեղեկացնեն։
Մինչ այդ, Կազանում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի հանդիպումը զարգացման նոր բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ BRICS-ի գործունեությունն ուղղված չէ դոլարի և այլ արժույթների դեմ։ Հիմնական նպատակն է ապահովել այն երկրների շահերը, որոնք մասնակցում են այս ձևաչափին։
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։