22/10/2024 11:34
Շատ տարօրինակ կլինի, որ վավերացման դեպքում վիճելի խնդիրները լուծվեն ռազմական ճանապարհով, մենք առիթ չենք տվել. Մհեր Գրիգորյան (Տեսանյութ)
Այս կանոնակարգի հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ վեճերը լուծվեն ոչ թե ռազմական գործիքակազմով, կամ ուժային, այլ լուծվեն այն հարթակում, որը հավանության արժանանալու պարագայում կստեղծվի. «Պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ» կանոնակարգի վավերացման քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրները կողմերը լուծեն ռազմական ճանապարհով․ մենք առիթ չենք տվել, որ այդպիսի բան տեղի ունենա»,-ասաց նա։