22/10/2024 11:11
Խորհրդարանում քննարկվող փաստաթուղթը համաձայնեցված է Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
Սա գործընթաց է, որն իր բնականոն ճանապարհով գնում է, և այս պահին, ինչ որ մենք քննարկում ենք, վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է Ադրբեջանի հետ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սահմանագծման և սահմանազատման կանոնակարգի վավերացմանը։
«Մենք պետք է խաղաղություն հաստատենք և այդ ընթացքում տարբեր խնդիրների ենք բախվելու։ Այդ խնդիրները լուծելը մեր աշխատանքն է, եթե այդ խնդիրները չլինեին, խաղաղության պայմանագիրը և գործընթացն ավարտված կլիներ»,-ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակը հրաժարվել իր հետ հանդիպելուց։