22/10/2024 11:16
Բաքվում COP-29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա. Սիմոնյան (Տեսանյութ)
Բաքվում COP-29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի համար ենք մեկնում, ինչ է դա տալու ՀՀ-ին և ինչ մակարդակով ենք մասնակցում, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«COP-29-ի հրավերը և դրան մասնակցելն Ադրբեջանի միջոցառումը և մենաշնորհը չէ, դա ՄԱԿ միջոցառումն է։ Կքննարկենք, կհասկանանք՝ պե՞տք է մեր պետությանը, պետք չի՝ չենք գնա»,-ասաց Սիմոնյանը։