22/10/2024 13:26
Մի անհանգստացեք, բոլոր արժեքները պահպանված են. Կարեն Անդրեասյանը վստահեցրեց` Գրիգոր Մինասյանի հետ մտերմությունը շարունակվում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց` Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ իր ընկերը, թե՞ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ընկերությունն էլ է վերջացել:
«Ձեզ միասին են պատկերացնում որպես համախոհներ, որպես արդարադատության մարտիկներ: Դուք էլ հիմա հայտարարում եք, թե ձեզ համար միևնույն է` ով կլինի Արդարադատության նախարար»,- ասաց Խամոյանը:
Կարեն Անդրեասյանն էլ ասաց, թե այնքան այս հարցը շոշափվեց, որ Գրիգոր Մինասյանը հոգնեց, զզվեց ու գնաց:
«Ի տարբերություն ոմանց` ինձ համար ընկերները երբեք չեն եղել պաշտոններով կամ քաղաքական հայացքներով: Մի անհանգստացեք, բոլոր ընկներներն իրենց տեղում են, բոլոր արժեքները պահպանված են»,- վստահեցրեց Անդրեասյանը։