22/10/2024 22:19
«Օսկար» փոթորկի հետևանքով 6 մարդ է զոհվել Կուբայում
Կուբայի արևելյան հատվածում մոլեգնած «Օսկար» փոթորկի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտնել է Associated Press-ը՝ նշելով, որ տվյալները նախնական են, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիդրոօթերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են, որ նոր ջրհեղեղի ու սողանքների վտանգ կա, նույնպիսի վտանգ է սպառնում նաև Բահամյան կղզիներին, քանի որ փոթորիկը շարժվում է այդ ուղղությամբ։
«Օսկար» փոթորիկը Կուբայի արևելքում գտնվող Գուանտանամոյի նահանգում մոլեգնել է կիրակի երեկոյան, քամու ուժգնությունը հասել է 120 կմ/ժ-ի։ Փոթորկի հետևանքով Կուբայում ամպրոպներ, հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ են եղել։