22/10/2024 15:56
Ճամբարակ տանող ճանապարհը միջին նորոգման է ենթարկվում
Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+158-կմ55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Մոտ 14կմ երկարությամբ ավտոճանապարհին նախատեսված են փոսային նորոգման, հարթեցնող և վերին շերտերի տեղադրման աշխատանքներ, կողնակների լրացում, գծանշում և այլն։
Արդեն մոտ 3կմ հատվածում ասֆալտբետոնե շերտը տեղադրվել է։ Շինարարությունը շարունակվում է։ Ի դեպ, միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-30 ճանապարհի այլ հատվածներում նույնպես։ Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։