22/10/2024 20:53
Կիմ Չեն Ընի քույրը Հարավային Կորեային և Ուկրաինային անվանել է «ԱՄՆ-ում բուծված անդաստիարակ շներ»
Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության նախագահի տեղակալ Կիմ Յո Չժոն՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, կարծիք է հայտնել, որ Հարավային Կորեան և Ուկրաինան երկու կաթիլ ջրի պես նման են իրար։ Նա այդ երկրներին անվանել է «ԱՄՆ-ում բուծված անդաստիարակ շներ»։
Որակումը տրված է Կիմ Յո Չժոնի մեկնաբանությունում, որը հրապարակել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
«Սեուլն և Կիևն այսուայնկողմ են ընկնում, ողորմություն խնդրում ու դեռ համարձակվում են անհեթեթ բարբաջել միջուկային զենք ունեցող պետությունների մասին։ Նրանց այդ վարքագծից դատելով՝ պետք է ասել՝ Սեուլն և Կիևը նման են իրար՝ ջրի երկու կաթիլի պես։ Նրանց ընդհանուր վարվելակերպը բնորոշ է ԱՄՆ-ում բուծված վատ վարժեցված շներին»,- նշված է Կիմ Չեն Ընի քրոջ մեկնաբանությունում։
Կիմ Յո Չժոյի «բարկության» առիթներից մեկն էլ Հարավային Կորեայի կողմից Հյուսիսային Կորեայի օդային սահմանը ենթադրաբար խախտելն է հանդիսացել։ Նա հայտարարել է, թե անօդաչուներով իրենց օդային սահմանը խախտելու միջադեպը հետաքննվում է։
«Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի մեր հատուցումն ու վրեժը»,- այս առնչությամբ ասել է Կիմ Չեն Ընի քույրը։
Նշենք, որ Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 15-ին է հայտարարել, թե Հարավային Կորեան անօդաչուներով խախտել է իր օդային սահմանը ու պնդել, որ հենց հարավկորեական անօդաչու թռչող սարքի բեկորներ է հայտնաբերել իր տարածքում։ Հարավային Կորեան հերքել է այս հայտարարությունը։