22/10/2024 14:47
ՔՊ-ն ՀՀԿ-ի հնչեցրած բովանդակային կարծիքներից սարսռում է. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ` ՔՊ-ն ՀՀԿ-ի հնչեցրած բովանդակային կարծիքներից սարսռում է:
Հայկ Մամիջանյանի խոսքով` «Պատիվ ունեմ» խմբակցության համար քաղաքական պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ն:
Ինչ վերաբերում է սահմանազատման կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ քննարկմանը` նա ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ փուլում չի մասնակցել այդ հակաօրինական ու հակասահմանադրական գործընթացին:
Անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարություններին` Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՔՊ-ականի որակումները ցույց են տալիս իր մանկական, պատանեկան տրավմաները:
«Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլից դեռևս չեն վերաճել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: