22/10/2024 11:26
Գեղարքունիքում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Պետրոսյանը իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարահի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, ու ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի գործողություն չի կատարել՝ ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: