22/10/2024 09:49
«Հրապարակ». ՔՊ վարչությունում մտադիր են քննարկել Քյարամյանի և Աղազարյանի միջադեպը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, մասնավորապես՝ որոշ ՔՊ-ականների վարքը։ Խոսքը Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի ընդհարման մասին է, երբ Քյարամյանն ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել քրեական վարույթին, իսկ պատգամավորը հայտարարեց, որ կալանքը ճնշման միջոց են օգտագործում, և պահանջում էր ասել, թե ով է իր որդու համար միջնորդել, հակառակ դեպքում` դա խորհրդարանում պետք է հետևանքներ ունենա։
Բացի այդ, որոշ ՔՊ-ականներ էլ դաստիարակչական ելույթներ ունեցան ամբիոնից` Քյարամյանին ուղղված։ ՔՊ-ում որոշել են նրան ևս կանչել բացատրության: Աղազարյանին անցած հինգշաբթի Վերահսկող հանձնաժողովն արդեն «հարցաքննել» է և պարզաբանումներ պահանջել, թե ինչու է «արա»-ով խոսել ուժային կառույցի ղեկավարի հետ, մյուս հարցերն էլ վարչությունն է քննելու»։