23/10/2024 12:40
Գլխավոր նպատակը խաղաղության պայմանագիր կնքնելն է, որից հետո մեր հարևանների հետ առևտուր ենք անելու, փոխայցեր են լինելու և բոլոր հարցերը լուծվելու են. Սիմոնյան (Տեսանյութ)
Ընդհանուր գլոբալ պատկերի մեջ պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք։ Հիմա ունենք խաղաղության պայմանագրի քննարկում և պայմանագրի շուրջ քննարկման մեջ շատ ու շատ կարևոր հարցեր կան, որ նեռաված չեն. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բայց դրանք նախատեսված չեն, որ ներառված լինեն այդ մասշատաբի ֆորմատի փաստաթղթի մեջ, որովհետև դու չես կարող այդ բոլոր հարցերը ներառել, 30 տարում դրանք հարյուրավոր են, և դրանցից մեկը չի կարելի մանրունք համարել»,-ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, և խաղաղության պայմանագիր կնքելն է։ «Դրանից հետո մեր հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու, փոխայցեր են լինելու և բոլոր հարցերը լուծվելու են»,-ասաց նա։