23/10/2024 18:51
Եկեք գնանք Կիրանց և տեսնենք` սահմանազատումը բխո՞ւմ է ՀՀ-ի շահերից, թե՞ չի բխում. Փաշինյանն՝ ընդդիմությանը
«Եկեք գնանք Կիրանց և տեսնենք՝ սահմանազատումը բխո՞ւմ է ՀՀ շահերից թե՞ չի բխում»,- ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների քննադատությունների։
«Այո դա մի հարց է, որն ունի և՛ տեսական, և՛ գործնական հարթություն»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, թե «իրական Հայաստանի» հայեցակարգն իրագործված է Կիրանցում։
Փաշինյանը հայտարարեց նաև, թե ընդդիմության վարած քաղաքականությունը կառավարությանը ձեռնտու է։
«Որովհետև դա ստեղծում է որոշակի երաշխիք, որ ՀՀ-ում կառավարող մեծամասնությունն այս ծրագիրը կկարողանա առաջ տանել մինչև վերջ ու կստանա ժողովրդի վստահությունը, երաշխիք, որ դահլիճի այս հատվածում կառավարող մեծամասնությանը քաղաքական այլընտրանք չի ձևավորվի»,-ասաց նա։