23/10/2024 18:05
Միրզոյանը հույս ունի, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի ձեռքբերումներ կլինեն․ (Տեսանյութ)
«Այո, մասնակցել եմ «3+3» հանդիպմանը, հանդիպել եմ մի շարք գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ», ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա որակմամբ՝ բավականին հանգամանալից և բովանդակային խոսակցություն են ունեցել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցերի շուրջ:
«Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ապա ես կարդարացնեմ ձեր սպասելիքները և զգուշավոր լավատեսություն կհայտնեմ՝ թերևս, այս անգամ մի փոքր պակաս զգուշավոր և ավելի շատ լավատեսական: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, հույսս այն է, որ մենք մոտ ապագայում կտեսնենք շոշափելի ձեռքբերումներ»,- ասաց Միրզոյանը: