23/10/2024 18:15
Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում Բաքվից մեր գերիների վերադարձի համար, րոպե առաջ կանենք. Փաշինյան
«Ասել եմ և ասում եմ՝ մենք բոլոր աշխատանքային քննարկումներում ու հանդիպումներում գերեվարված անձանց հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք շարունակում են պահել իրենց օրակարգում այդ հարցը։ Մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք այդ հարցը պահել». ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են COP29-ից առաջ պաշտոնապես հայտարարել գերիների վերադարձի անհրաժեշտության մասին, Փաշինյանը պատասխանեց՝ իրենք գործում են՝ գնահատելով՝ այսօր ինչն արդյունավետ կլինի․ «Որ պահին գտնենք, որ մեր պաշտոնական հայտարարությունն է պակասում, րոպե առաջ կանենք»,-ասաց նա։