23/10/2024 21:24
ՀՀ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում Թուրքիայում տեղի ունեցածի կապակցությամբ․ «Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնաս հասցնելը արդարացում չունեն»
Անկարայում TUSAŞ ավիաարտադրող ընկերության մոտ նախնական տվյալներով՝ 3 հոգի մեքենա են պայթեցրել, կրակոցներ արձակել։ Թուրքիան տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել, թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ 4 մարդ է մահացել, 14-ն էլ վիրավոր են, 3-ի վիճակը ծանր է։
Կատարվածից շատ քիչ անց ՀՀ ԱԳՆ-ն շտապել է X-ում (նախկինում՝ Twitter) գրառում անել ու ափսոսանք հայտնել Թուրքիայում տեղի ունեցածի կապակցությամբ։
«Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնաս հասցնելը արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նման գործողությունների»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ։