23/10/2024 19:59
Այլ երկրից ոչ մի ինքնաթիռ, ոչ մի անօդաչու չի կարող մտնել Իրանի օդային տարածք․ Իրանցի գեներալ
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ ոչ մի տեսակի թռչող սարք չի կարողանա մուտք գործել երկրի օդային տարածք, հայտարարել է Իրանի բանակի գեներալ Սիյավուշ Միհանդուստը։
«ՀՕՊ ուժերն այժմ այնպիսի պատրաստվածության վիճակում են, որ ոչ մի թռչող սարք չի կարող այլ երկրի տարածքից ներխուժել Իրանի օդային տարածք»,- ասել է իրանցի գեներալը ISNA գործակալությանը։
Նրա խոսքով՝ ոչ ինքնաթիռները, ոչ էլ անօդաչու թռչող սարքերը չեն կարողանա մտնել Իրան՝ երկրին հարված հասցնելու նպատակով։
Խոսելով իրանական բանակի՝ հակառակորդի հրթիռային հարձակումները հետ մղելու հնարավորությունների մասին՝ Միհանդուստը նշել է, որ հակահրթիռային պաշտպանության հզոր համակարգ են տեղակայել և անհրաժեշտության դեպքում այն անմիջապես գործի կդրվի։