23/10/2024 11:54
Պարտք-ՀՆԱ հարաբերակացության ցուցանիշն այս տարվա վերջում կմոտենա 50 տոկոսին. Ֆինանսների նախարար
Պարտք-ՀՆԱ հարաբերակացության ցուցանիշն այս տարվա վերջում կմոտենա 50 տոկոսին. ԱԺ ամբիոնից հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ իրենց ուղենշային մակարդակը 40/60-ն է. «Այսինքն՝ 40 տոկոսով դրամով պարտք ունենալ և 60 տոկսով արտարժույթով։ Մենք այդ ուղենշային մակարդակից բավական բարձրացել ենք, 50/50 ունենք, այսինքն՝ վարկի 50 տոկոսը դրամով է, 50 տոկոսը արտարժութային»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ մյուս տարի փորձելու են մեծացնել արտարժույթով վարկի ծավալը, որը կախված է ՀՀ-ի արտարժույթի կարիքներից։