23/10/2024 10:43
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։
Կազանի միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Հանրապետության պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամետշինը։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել էր Գուտերեշի՝ գագաթնաժողովին մասնակցելու որոշումը։ Գերատեսչությունում նշել են, որ նման քայլը վնասում է ՄԱԿ-ի հեղինակությանը։ Նրանք նաև հիշեցրել են Գլխավոր քարտուղարի՝ Խաղաղության առաջին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը, չնայած Կիևի հրավերին։ Այն տեղի ունեցավ ամռանը՝ Շվեյցարիայում։