23/10/2024 22:11
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ու Իրանի Իսլամական Կոալիցիայի կուսակցությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական Կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը և Իրանի Իսլամական Կոալիցիայի կուսակցության արտաքին կապերի տնօրեն Մեհդի Հոնարդիդեհանը ստորագրել են կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության և համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագիրը կնպաստի երիտասարդական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, կկազմակերպվեն երկկողմ և բազմակողմ սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ երիտասարդական քաղաքականության խնդիրների վերաբերյալ։
Երկկողմ համագործակցության ընթացքում պլանավորվում է կազմակերպել կրթական և երիտասարդական բազմաթիվ ծրագրեր ՝ խորացնելու համար երկկողմ համագործակցությունը։