23/10/2024 13:02
Ադրբեջանը ՀՀ-ից ճանապարհ ուզելով և ինչ-որ բան պարտադրել փորձելով` սերմանում է այն ռեևանշիզմը, ինչն այսօր հայ ժողովրդի մեջ չկա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Մենք շնորհակալ ենք ԵՄ դիտորդներին՝ քաղաքացիական այդ առաքելության համար և հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագիրը կնքելն այդ դիտորդներն այստեղ կլինեն. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ հաճախ է լինում, երբ Ադրբեջանը հայտարում է, որ հայկական կողմը զորքեր է տեղաշարժում, կամ հարձակվում են, և այդ դիտորդները գալիս են և արձանագրում։
Իսկ թե հետո ի՞նչ կլինի դիտորդների հետ՝ Սիմոնյանն ասաց, որ հետո կտեսնեն։
«Մենք հակված ենք լիակատար խաղաղության։ Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմը կոնկրետ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելն է, ՀՀ-ին ինչ-որ ձևով ինչ-որ բան փորձել պարտադրելը։ Դրանով են իրենք սերմանում այն ռեևանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա, որովհետև ես պնդում եմ, որ հայ ժողովուրդն ուզում է ապրել խաղաղ՝ իր տարածքում»,-ասաց նա։