23/10/2024 17:06
«Ձեր խմբակցության կողքերը լավ նայեք, կարող ա գտնեք». Պապոյանը՝ ոսկի վերաարտահանող ընկերությունների իրական սեփականատերերի մասին (Տեսանյութ)
Խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարց ուղղեց, իր բնորոշմամբ, «ոսկու արտահանման առեղծվածի և դրա հետևանքների» վերաբերյալ։
Նա նկատեց, որ տևական ժամանակ վերաարտահանումը շեշտակի աճել էր։ «Որոշ տնտեսվարողներ, օգտվելով արտահանման ցածր տուրքերից, ռուսական ոսկին վերաարտահանել են ԱՄԷ՝ տևական ժամանակ ստանալով գերշահույթներ։ Այս տարվա կեսին բարձրացվել է պետական տուրքը, որի հետևանքով թռիչքաձև աճն ուղղակի վերացավ՝ առաջացնելով էական տնտեսական ցնցումներ»,-ասաց նա։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ովքեր էին իրական սեփականատերերը․ «Որո՞նք են այդ ընկերությունները, ովքե՞ր են դրանց իրական սեփականատերերը և ո՞րն է նրանց ենթադրյալ կապն ու հովանավորչությունը՝ իշխանական շրջանակներից»։
Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ վերարատահանման գործընթացը չի զրոյացել, շարունակվում է, իսկ տուրքը բարձրացվել է, որպեսզի ոլորտը վերահսկվի։
«Դուք խոսեցիք իրական սեփականատերերի մասին, անկեղծ ասած, չգիտեմ՝ ովքեր են, մեզ բացարձակապես դա չի հետաքրքրում։ Եթե Ձեզ հետաքրքրում է, ձեր խմբակցության կողքերը, որ լավ նայեք, կարող ա գտնեք էլ»,-ասաց Պապոյանը։