23/10/2024 19:12
Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ. Փաշինյանը՝ սահմանազատման ռիսկերի մասին (Տեսանյութ)
«Մհեր Գրիգորյանն ընդունեց, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հարց ուղղեց, թե արդյոք կառավարությունը գնահատե՞լ է այդ ռիսկերը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ով՞ է դա հերքել երբևէ... Էդպիսի բան չկա, որ ռիսկ չունենա իր մեջ, հետևաբար, ինչո՞ւ ենք ռիսկերով հանդերձ գնահատում դրական, որովհետև սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»։