ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը

24/10/2024 15:22

ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը


Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված բանաձեւով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ՝ երկրի ներսում եւ արտերկրում։  

Ընդգծելով, որ այս ճնշումները հատկապես ուժեղացել են COP 29-ին ընդառաջ՝ ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել կամայականորեն բանտարկված ու կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել բոլոր տեսակի հետապնդումներն ու բռնաճնշումները։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում երկրի ներսում ստեղծված վախի մթնոլորտի վերաբերյալ, որը միտված է քաղաքացիական հասարակությանը լռեցնելուն։ 

«Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։ 

Եվրախորհրդարանը նաեւ կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների ցուցանիշները վատն են։  

Ընդունված բանաձեւով Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են անում ԵՄ-ին դադարեցնել ադրբեջանական գազից կախվածությունը, կասեցնել 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ եւ պնդում են, որպեսզի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագրի նախապայման լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, իրավական բարեփոխումների իրականացումը և երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավումը։ Եվրախորհրդարանականները հատուկ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի հավատարմորեն ներգրավվելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ 

Եվրախորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ ԵԽ-ն վերահաստատում է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա  Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։  

Եվրոպական խորհրդարանն ընդունված բանաձևով շեշտում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը հաղորդակցությանը վերաբերող խնդիրները պետք է բացառապես լուծվեն՝ հարգելով  Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ԵԽ պատգամավորները զգուշացնում են, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետեւանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։  

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է բանաձեւում։  

Բանաձեւը, ողջունելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին հատկացված օգնությունը, կոչ է անում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ դատապարտում է Հայաստանին ուղղված ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։ 

Ընդգծելով ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը Հայաստանում՝ եվրախորհրդարանականներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ադրբեջանից հնչող զրպարտիչ եւ քննադատական հայտարարությունների ու արշավների վերաբերյալ։ Այս համատեքստում ԵՄ-ին եւ անդամ երկրներին կոչ են անում մեծացնել եւ երկարացնել առաքելության մանդատը։ 

Բանաձեւը ողջունելով սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված առաջընթացը՝ կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչ է անում անդամ պետություններին սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։ 

Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Եվրախորհրդարանականներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է  համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ ԵՄ կառույցներին կոչ է արվում շարունակել աջակցել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված հարցերում անհրաժեշտ մարդասիրական կարիքները բավարարելու համար։  

Խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխությունից և փոխարենը կոչ են անում պահպանել, պաշտպանել և խթանել առկա հարուստ բազմազանությունը։ ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։  

Բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների ​​կամ Ադրբեջանի կառավարության եւ խորհրդարանի անդամների հրապարակային վիրավորանքներն ու ուղղակի սպառնալիքները ուղղված ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաներին։ Այս համատեքստում, Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների մուտքը ԵՄ կառույցների շենքեր արգելվի մինչև հետագա ծանուցում։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:05 Նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջացող հիվանդություններ. Ինչպե՞ս են արտահայտվում Այսօր, 19:41 Իտալիայում կարծում են, որ Ուկրաինայում պետք է խաղաղապահ առաքելություն տեղակայվի, որի կազմում կլինեն Հնդկաստանի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներ Այսօր, 19:17 Հասարակության բոլոր շերտերում զայրույթի և բողոքի էներգիա է կուտակվել Այսօր, 18:56 Վաշինգտոնի ուշադրությունը Հարավային Կովկասի հանդեպ ոչ թե մեծանում է, այլ փոքրանում է արդեն վաղուց. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ) Այսօր, 18:47 Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ «խաղաղության գործընթացն» է քննարկել Այսօր, 18:27 Մյունխենում պաշտոնական ճաշ է մատուցվել Այսօր, 18:11 Հերթում հաջորդը Նիկոլ Փաշինյանն է․ Լիլիթ Գալստյան Այսօր, 17:49 Իշխանախումբը կարող է վերջնականապես զրկվել իր ամերիկյան հովանավորներից․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:30 Տեր Հակոբին տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն․ Նոր մանրամասներ Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից Այսօր, 17:23 Շինուհայր-Հարժիս-Սիսիան ճանապարհին բուք է Այսօր, 17:08 Գերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն Այսօր, 16:40 Փաշինյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ է հանդիպել Այսօր, 16:28 Թրամփի և Իլոն Մասկի որոշմամբ աշխատանքից ազատվել են ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության հարյուրավոր աշխատակիցներ Այսօր, 16:03 Հայաստանը հեռանկարային է համարում Նիդերլանդների հետ ռազմական վարժանքները, փորձի փոխանակումը Այսօր, 16:00 Ճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն (Տեսանյութ) Այսօր, 15:57 Հանրապետությունում սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:55 Փաշինյանը Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր (Տեսանյութ) Այսօր, 15:50 Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը Այսօր, 15:47 Հայաստանի գրողների միությունը հրապարակել է նախագահության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները Այսօր, 15:34 Պայթյուն՝ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը․ հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 15:22 Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով համագործակցությանը Այսօր, 15:10 Կիպրոսի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Երևան Այսօր, 14:54 Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ (Տեսանյութ) Այսօր, 14:32 Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրք է սահմանել Այսօր, 14:26 Մխիթար Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Այսօր, 14:26 Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ Այսօր, 13:37 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ, քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը Այսօր, 13:26 Գևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլյատիվ տեղեկատվություն է հրապարակում. ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար. Արմեն Եղիազարյան Այսօր, 13:22 ՀՀ-ում 15-17 տարեկանների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով. այսօր երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է Այսօր, 12:40 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 12:10 Գյումրին վերջին մեխը կարող է լինել հակահայկականության դագաղին․ Արկադի Գրիգորյան Այսօր, 12:00 ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին Այսօր, 11:46 Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել․ կա տուժած Այսօր, 11:34 Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների ժամանակահատվածն է, այլ նաև հերոսությունների և սխրանքի. Բագրատ Սրբազանի կոչը Այսօր, 11:32 Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը կեղծ ժողովրդավարներին էր վերաբերում, նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Այսօր, 11:19 Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:07 Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Եվրոպային իր արժեքներից հրաժարվելու համար (Տեսանյութ) Այսօր, 10:47 ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է Այսօր, 10:26 Ադրբեջանի դատախազությունը հայտնել է՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին արցախցիների կողմից սպանվել է 205, վիրավորվել 1004 ադրբեջանցի. Առաքելյան Այսօր, 10:12 Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները uանձազերծել են համացանցային արշավ, որի նպատակն ընտրությունների տապալումն է․ Ռուբեն Մելիքյան Այսօր, 10:00 Սուրբ Սարգսի տոնն է Այսօր, 09:48 Հրդեհ՝ չգործող կարի արտադրամասում Այսօր, 09:16 Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը՝ ճանապարհներին Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը մտահոգված է հանրային տրանսպորտի ուղևորների կողմից իրականացվող բոյկոտով Այսօր, 09:12 «Հրապարակ». Սամվել Բաբայանի թիմակիցն աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին Այսօր, 09:10 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից Այսօր, 09:06 «Փաստ». Փաշինյանի իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է մինչև Գյումրու ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին Այսօր, 09:03 «Հրապարակ». Ինչու են մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգել՝ չգնալ աշխատանքի Այսօր, 08:58 «Փաստ». Մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը» Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ Այսօր, 08:53 «Հրապարակ». Աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ Այսօր, 00:06 «Փաշինյան Նիկոլ, ուշադիր եղիր․ Գյումրու քաղաքապետարանում՝ հենց քո թեկնածուի թիմում քո չսիրած քրեական ենթամշակույթի տարրեր են ի հայտ գալիս»․ Ռուբեն Մխիթարյան 14/02/2025 22:30 Երկրորդ հղիության գրագետ պլանավորում. Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 14/02/2025 22:15 Քաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել 14/02/2025 21:50 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել կրճատել ռազմական ծախսերը 14/02/2025 21:33 Առանց ռազմաքաղաքական հավասարակշռության վերականգման՝ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղությունն անհնար է․ Վարդան Ոսկանյան 14/02/2025 21:13 Պուտինն ու Թրամփն իրենց օգնականներին հանձնարարել են փոխգործակցել 14/02/2025 21:00 Փաշինյանը Մյունխենում վերլուծական կենտրոնի նախագահ Փերթլի հետ քննարկել է՝ ինչպես բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը 14/02/2025 20:46 ՊՆ-ն ներկայացնում է Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ շփումները 14/02/2025 20:29 Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր 14/02/2025 20:11 «Նիկոլը քաղաքի դոտացիան իր հոր տնից չի բերել, դա մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է»․ Ռուբեն Մխիթարյանը բացահայտում է ՔՊ-ի ԺՊ-ի մանիպուլյացիան ու դիմում գյումրեցիներին (Տեսանյութ) 14/02/2025 20:00 «Միշտ վառ պահեք հավատքի լույսը, ձեր սրտերում կրեք սերը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ 14/02/2025 19:37 Ամերիկան ու ԵՄ-ն առավելագույն ռազմական օգնությունը, որ տրամադրելու են Հայաստանին, կծու չիլիով չիպսն ու ֆրանսիական կրուասանն է լինելու 14/02/2025 19:21 Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը 14/02/2025 19:01 Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ է հանդիպել 14/02/2025 18:41 ԱՄՆ-ում տարբեր կարծիքներ կան Ուկրաինայի սահմանների վերաբերյալ 14/02/2025 18:26 Վարդապետյանը «պաշտոնի իջեցում» է կիրառել 14/02/2025 18:10 Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատմանը վերաբերող հարցեր 14/02/2025 17:57 Հայկական ձկները՝ ԵՄ-ում․ Ձկնաբույծների հետ «հնարավոր հեռանկարներն» են քննարկել 14/02/2025 17:43 «Փյունիկի» նոր ղեկավարությունը որոշել է ՀՖՖ-ին համահունչ գործել 14/02/2025 17:31 Պապիկյանը հույս է հայտնել, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությունը կզարգանա 14/02/2025 17:19 «Միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին խոսք անգամ չի կարող լինել»․ Մոսկվան պաշտոնապես հերքում է Չեռնոբիլի ատոմակայանին հարվածելու մասին Զելենսկու պնդումները 14/02/2025 17:05 Կեղծ օղիների շշալցում՝ տան նկուղում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը 14/02/2025 16:54 Ձյունը դեռ կշարունակվի 14/02/2025 16:44 Ավտոբուսները Գյումրիին է նվիրել Եվրամիությունը՝ կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի. Կարեն Մալխասյան 14/02/2025 16:31 Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ. Արմեն Աշոտյան 14/02/2025 16:12 ՔՊ-ականներն Անահիտ Ավանեսյանի հետ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցեր են քննարկել 14/02/2025 16:05 Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները 14/02/2025 16:00 Հույժ գաղտնի տեղեկությունները հասանելի են, դեմոկրատները վրդովված են. Մասկ 14/02/2025 15:54 Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները 14/02/2025 15:42 Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ. Միխեիլ Ղավելաշվիլին ընդունել է ՀՀ դեսպանին 14/02/2025 15:35 Եղվարդի խճուղում վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է 14/02/2025 15:34 Բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված 14/02/2025 15:28 Հայաստանի իշխանությունների խնդիրն է իրենց քաղաքացիներին բացատրել իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները. Զախարովա 14/02/2025 15:15 «Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը». կայացել է Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հանդիպումը (Տեսանյութ) 14/02/2025 15:11 Հռոմի պապը հոսպիտալացվել է 14/02/2025 15:08 Պարզվել է ավտոբուսի վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը 14/02/2025 15:01 Հայաստանի ու Իտալիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել 14/02/2025 14:50 Վաղը տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողություն 14/02/2025 14:28 Ստում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է. Թադևոս Ավետիսյան (Տեսանյութ) 14/02/2025 14:23 Առկա են կոռուպցիայի հետ կապված մի շարք համակարգային մարտահրավերներ. Հայտարարություն 14/02/2025 14:01 Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դեռևս 2023-ին սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը 14/02/2025 13:59 Դպրոցականների լողի փորձնական ծրագիրը կընդլայնվի․ կավելանան անվճար պարապմունքների խմբերը 14/02/2025 13:25 ՀՀ անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը. Նիկոլ Փաշինյան․ Լուսանկարներ 14/02/2025 13:24 Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Վլադիմիր Զելենսկի․ Լուսանկարներ 14/02/2025 13:11 Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում․ 30-ամյա կինը բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ 14/02/2025 13:00 Կանգնած ենք բարդ մարտաhրավերների առջև, հանձնառու ենք քայլեր ձեռնարկել՝ մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար․ Արսենյան 14/02/2025 12:54 Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ