24/10/2024 12:24
Թեկնածուները շատ են, շուտով նախարար կունենանք. Պապոյան (Տեսանյութ)
Թեկնածուները շատ են։ Շատ արժանավորներ կային, որոնք շատ լավ կկարողանային ղեկավարել Արդարադատության նախարարությունը, բայց տարբեր պատճառներով հրաժարվել են, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Միշտ էլ կա կադրերի սղության խնդիր, բայց նաև կան թիմից բազմաթիվ գործընկերներ, որոնք լավ կղեկավարեին, սակայն իրենց ընթացիկ աշխատանքով պայմանավորված՝ հրաժարվեցին։ Քաղաքական թիմից կլինի, միգուցե, ոչ կուսակցությունից, բայց թիմից կլինի: Չեմ կարող մեկնաբանել, թե ինչու են հրաժարվել: Կառավարությունում աշխատանքը, բնականաբար, դժվար է: Ես, լինելով ԱԺ նախկին պատգամավոր և հիմա գործադիրի անդամ, փաստում եմ, որ աշխատանքը դժվար է գործադիրում, բայց միևնույն ժամանակ՝ ավելի հետաքրքիր»,- ասաց նա:
Անդրադառնալով Գրիգոր Մինասյանին՝ Պապոյանը նշեց, որ Մինասյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել: