24/10/2024 12:41
Երեկ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում ՔՊ վարչության նիստ տեղի չի ունեցել. Պապոյան
Երեկ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում ՔՊ վարչության նիստ տեղի չի ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Անդրադառնալով ԱԺ-ում Քարամյանի և Աղազարյանի մասնակցությամբ սկանդալին՝ Պապոյանը նշեց, որ այն հստակ գնահատական է ունենալու.
«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր կուսակցականներին, կարող եմ վստահ ասել, որ մենք կքննարկենք ու կտանք գնահատական: Իսկ մյուս հարցերը, որոնք կգտնվեն դրանից դուրս, չեմ կարող ասել ոչինչ: Վստահ եմ, որ բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան»: