24/10/2024 16:26
Տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել BRICS+-ի գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի տարածքում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են։
«Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ կողմնակից է, ինչն ակնառու կերպով ցուցադրվեց 2020-2023թթ. Չմիավորման շարժման նախագահության շրջանում»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ օգտագործելով իր աշխարհագրական դիրքը և ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածքներ՝ Ադրբեջանը վերածվել է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկի. «Այդ տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում։ Այս պահին, պայմանավորված մեր տարածքով բեռնափոխադրումների կտրուկ աճով, մենք լրացուցիչ միջոցներ ենք ներդնում այդ միջանցքների թողունակությունը մեծացնելու համար»։