24/10/2024 11:29
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի աջակցության համար նախարարությունը երկարաժամկետ ծրագիր է մշակել. Հայրապետյան (Տեսանյութ)
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց, թե ինչ աջակցություն է տրվում պետության կողմից բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:
«Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում կառավորությունը մի շարք պետական աջակցության ծրագրեր է առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու նպատակով: Այս տարում դեռևս գործող մի քանի կարգավորումներ կան, մասնավորապես, մինչև տարեվերջ գործում է ՏՏ ոլորտի աջակցության ծրագիրը, որով փոքր՝ մինչև 30 հոգանոց ընկերություններին տրվում են հավաստագրեր, իսկ դա ենթադրում է, որ սահմանվում է 20 տոկոսի փոխարեն 10 տոկոսի եկմտահարկի շեմ։ Դրանից զատ, նաև ունենք շուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով 50 տոկոսի չափով եկամտահարկի վերադարձ ընկերություններին: Պետական աջակցության այս ծրագիրը ևս ավարտվում է տարեվերջին»,- ասաց Հայրապետյանը:
Նախարարը հավելեց, որ վերջին ամիսներին քննարկում էին, թե ինչպես կարող է կառավարությունն ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելու և ռազմավարական ուղղություններում ներդրումներ կատարելու համար.
«Պետք է առաջարկել երկարաժամկետ ծրագիր, որը կայունություն ու կանխատեսելիություն կապահովի: Մենք առաջարկում ենք պետական աջակցության մի համապարփակ մեծ փաթեթ՝ 7 տարիների համար»: