24/10/2024 20:24
Իրանի նախագահը քննադատել է ՄԱԿ-ին ու միջազգային կառույցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը չհանգուցալուծելու համար
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և այլ միջազգային կառույցներ ապացուցել են, որ անկարող են լուծել պաղեստինաիսրայելական հակամարտությունը, ինչպես նաև վերջ դնել Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև առճակատմանը Լիբանանում»,- Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պատերազմի կրակը դեռ մոլեգնում է Գազայի հատվածում և լիբանանյան քաղաքներում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավորած միջազգային հաստատություններն ու կառույցները, որոնք հանդիսանում են միջազգային խաղաղության և անվտանգության շարժիչ ուժը, չեն կարողանում հանգցնել այդ կրակը»,- ասել է Իրանի նախագահը։