24/10/2024 14:28
Ղազախստանի իշխանությունները դեմ են, որ Ռուսաստանը օգտագործի երկրի տարածքը միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար
Ղազախստանի իշխանությունները դեմ են, որ Ռուսաստանը օգտագործի երկրի տարածքը միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար, հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
«Ղազախստանը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, և Ղազախստանը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, մենք չենք ցանկանում, որ մեր տարածքն օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է Վասիլենկոն լեհական PAR գործակալությանը տված հարցազրույցում, որը մեջբերում է The Moscow Times-ը։