24/10/2024 14:49
Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին. Մակրոն
Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին՝ աջակցության համար, հինգշաբթի Փարիզում կայացած միջազգային համաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին գրում է rfi.fr կայքը:
Նա ընդգծել է, որ «Լիբանանի բնակչությանը, ինչպես պատերազմի պատճառով տեղահանված հարյուր հազարավոր մարդկանց, այնպես էլ նրանց հյուրընկալող համայնքներին անհապաղ հսկայական օգնություն է անհրաժեշտ»:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալների և Իսրայելի միջև պատերազմի հետևանքով երկրում ավելի քան 800,000 մարդ է տեղահանվել, ավելի քան 2,500 մարդ զոհվել է, տնտեսական ճգնաժամը խորացել է:
Համաժողովի ֆրանսիացի կազմակերպիչները հուսով են, որ մասնակիցների կողմից մարդասիրական օգնության ֆինանսական խոստումները կբավարարեն 426 միլիոն դոլարը, որը, ըստ ՄԱԿ-ի, անհապաղ անհրաժեշտ է Լիբանանին: