24/10/2024 19:18
Աբբասը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ստիպել Իսրայելին դուրս գալ Պաղեստինի տարածքից
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել ստիպել Իսրայելին մեկ տարում լքել օկուպացված պաղեստինյան տարածքները՝ հակառակ դեպքում պահանջելով պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։
Համաշխարհային հանրությանն ուղղված կոչը Պաղեստինի նախագահը հնչեցրել է Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։
«Աշխարհի երկրներին կոչ ենք անում պարտավորեցնել օկուպացիոն ռեժիմին (Իսրայելին - խմբ.) վերջ դնել իրենց անօրինական ներկայությանը Պաղեստին պետության հողերում՝ մեկ տարվա ընթացքում, իսկ պահանջի չկատարման դեպքում պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ»,- մասնավորապես, ասել է Մահմուդ Աբբասը։