24/10/2024 12:34
«Անիֆ»-ի նման ֆոնդեր մեզ պետք չեն. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ «Անիֆ»-ի նման ֆոնդեր պետք չեն:
Հարցին՝ իրենց քաղաքական թիմն արդյո՞ք սխալ որոշում է կայացրել այդ ֆոնդը ստեղծելով՝ Պապոյանը պատասխանեց.«Ո՛չ, սխալ չի: Պետք է նշել, որ ամեն մի որոշում տվյալ ժամանակահատվածի համար է ճիշտ»:
Իսկ թե արդյո՞ք «Անիֆ»-ում չարաշահումների մասին ուսումնասիրություններ կան՝ Պապոյանն ասաց, որ տեղյակ չէ. «Դուք հիմա հարցեր եք տալիս, որոնք իմ տիրույթում չեն, իրավապահ համակարգին դիմեք»: