24/10/2024 12:31
Սովորեք լսել քննադատություն, թե չէ մենք ձեր պես լինենք, լավ չի լինի... եթե լավ կլինի, եկեք փորձենք. ԱԺ փոխխոսնակը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)
Ի պատասխան ընդդիմության քվեարկությունից դժգոհ ՔՊ պատգամավորների՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե պետք չէ ընդդիմության քվեարկությունից զարմանալ կամ փորձել տրամաբանություն գտնել։
«Դա ընդհանրապես գոյություն չունի։ Օրինակ՝ այսօր մի շարք ընդդիմադիր գործընկերներ դեմ քվեարկեցին «Հայրերի օր» սահմանելուն։ Օրինակ, ի՞նչ դեմ բան ունեք դուք հայրերի դեմ։ Իհարկե, ձեր իրավունքն է հայրերի դեմ ինչ-որ բան ունենալը, թեև հասկանալի չէ, բայց ագրեսիվ մի տարեք ցանկացած քննադատություն»,-ասաց նա։
Դիմելով Աղվան Վարդանյանին էլ՝ հարցրեց, թե ինչ է նշանակում «մնացեք չափերի մեջ»։ «Ձեզ որևէ մեկը վիրավորե՞ց տեղից, կամ ձեզնից որևէ մեկին, կամ ոչ անտակտ բան ասա՞ց, սովորեք լսել քննադատություն, թե չէ մենք ձեր պես լինենք, այստեղ լավ չի լինի»,-ասաց նա։
Երբ դահլիճում լսվեց, որ լավ կլինի, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Դե եթե լավ կլինի, եկեք փորձենք, ինչ ասեմ»։