24/10/2024 16:34
Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված Հայաստանի լինել-չլինելը․ Սաակաշվիլու կոչը՝ հայ ընտրողներին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ դիմելով հայ ընտրողներին։
Նա գրել է. «Իմ թանկագին հայ հայրենակիցներ, մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։
Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։
Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։
Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»։