25/10/2024 16:12
Ինչքան ավելի հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում. Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
Թեև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը, այդուհանդերձ, Սրբազան պայքարի աջակիցները, ինչպես նախատեսել էին, հավաքվել են նախագահի նստավայրի մոտ։
Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց, որ չէին էլ կասկածում, որ նման հրատապ կարգով որոշումը կստորագրվի։
«Ով էր կասկածում, ինչքան ավելի հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում, ինչքան հակահայկական է ծրագիրը, այնքան առավել արագ է կատարվում։ Հիշեք Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը՝ առանց իրավական հիմքերի։ Ինչ պետք է իրականացվի Նիկոլի աթոռը երաշխավորելու համար, նույն կերպ շարունակում է իրակացվել»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց՝ լսել են, որ հավաք կա, երկու ժամ շուտ են ստորագրել տվել, որ հանկարծ ոչ մի քաղաքացի չմտածի, թե իր խոսքն այս երկրում նշանակություն ունի։