25/10/2024 16:48
Չլուսացրած, շունչը բերանում՝ սահմանազատման կանոնակարգը ստորագրվել է Ալիևի հրահանգով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
Նախագահի նստավայրի առջև հրավիրված ակցիային Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը նախագահը ստորգրել է ժամանակից վաղ՝ Ադրբեջանի նախագահի հրահանգով։
«Չլուսացրած, շունչը բերանում ստորագրելու պատճառը երևի թե Ալիևն է եղել, որ գնացեք շուտ արեք, հարցերը փակեք, որովհետև ասացին, որ Ալիևն էլ արդեն ստորագրել է»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը նկատեց, որ, ի տարբերություն Հայաստանի, որ կանոնակարգն անցկացնում է բոլոր պետական մարմիններով՝ ԱԺ, նախագահի ստորագրություն, Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահը։
«Սա նշանակում է, որ սա միջազգային պայմանագիր չէ»,-ասաց նա։