25/10/2024 15:40
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը. Գևորգ Պապոյան
Իրանը Մերձավոր Արևելքի խոշորագույն տնտեսություններից մեկն է ու Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող երկիր: Հարավային ուղղությամբ առևտրի առանցքային տարր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ երկրների համար, ԱԺ-ում այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նա նշել է, որ ժամանակավոր համաձայնագրի կնքումը թույլ է տվել շեշտակի ավելացնել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը:
«Եթե այն մինչ այդ մոտավորապես 2.4 մլրդ դոլար էր, ապա այժմ այն գերազանցել է 5.2 մլրդ դոլարը»,- ասել է Պապոյանը:
Նշված 5.2 մլրդ դրամից ավելի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի չափաբաժինը կազմում է 13.5 տոկոս` 700 մլն դոլար: