25/10/2024 19:43
«ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մարդկության թշնամիներն են»․ Նիկարագուայի փոխնախագահ
«ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մարդկության թշնամիներն են», -այսպիսի գնահատական է հնչեցրել Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն։
«Ֆաշիզմը ֆինանսավորում են, առաջ տանում ու ֆաշիստներին զինում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, որոնք, ի դժբախտություն աշխարհի, հանդիսանում են մարդկության թշնամիները»,- Մուրիլյոյի խոսքերն է մեջբերել 19Digital հարթակը։
Միևնույն ժամանակ Նիկարագուայի փոխնախագահը համակրանք է հայտնել Ռուսաստանին՝ նշելով, որ նա «հիմնարար դերակատարում ունի աշխարհում ֆաշիզմի դեմ պայքարում»։
Նշենք, որ ավելի վաղ էլ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան Վլադիմիր Զելենսկուն անվանել էր «Հիտլերի զավակ»։