25/10/2024 13:30
Չենք մոռանում, որ այսօր շատ կարևոր գործ ունենք անելու. ժամը 16։00-ին` ՀՀ նախագահի նստավայրի առջև. «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար»-ը կոչ է անում այսօր՝ ժամը 16․00-ին, հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի առջև:
«Սիրելի՛ հայրենակիցներ, չենք մոռանում, որ այսօր շատ կարևոր գործ ունենք անելու։ Ժամը 16։00-ին բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։
Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է հայտարարությունում: