25/10/2024 21:31
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է (Տեսանյութ)
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է ամենամեծ Տուն էքսպոյին: Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակը՝ անկախ նրանից՝ իրենց երազանքի տունը Երևան՞ում է, մարզերո՞ւմ, թե՞ արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդե՞նտ է, թե՞ Սփյուռքի ներկայացուցիչ:
Տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հիփոթեքային վարկավորման բազմաթիվ առաջարկների և ցանկության դեպքում՝ ձեռք բերելու անշարժ գույք տեղում:
Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Լիանա Աղայանն ընդգծում է, որ Տուն էքսպոն մեկ հարթակում է միավորել շուկայի բոլոր մասնակիցներին՝ գնորդներին, բանկերին, կառուցապատողներին և բրոքերներին. «Մենք մշտապես կարևորել ենք մեր հաճախորդների կարիքների բացահայտումը և այսօր ունենք հնարավորություն լսելու նրանց առաջարկները, ինչը մեզ կօգնի հետագայում բարելավել մեր պրոդուկտային առաջարկները: Մենք մեր կառուցապատողների հետ կառուցում ենք կայուն, վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ։ Նրանց հետ միասին մշակել ենք պրոդուկտային առաջարկներ նաև հատուկ Տուն էքսպոյի այցելուների համար՝ հնարավորություն ընձեռելով էքսպոյի այցելուներին գնելու իրենց երազանքների տունը ավելի ցածր տոկոսադրույքով և ավելի մատչելի գնով»:
«Մենք ներկայացնելու ենք նաև պետական աջակցության բոլոր այն ծրագրերը, որոնց Ամերիաբանկը միացել է և որոնք լրացուցիչ արտոնություններ են տալիս հաճախորդներին, ովքեր անշարժ գույք են ցանկանում ձեռք բերել», - ասում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը և հավելում. «Ամերիաբանկը հիփոթեքային շուկայում ունի 22% մասնաբաժին: Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր հաճախորդների վստահությունն էականորեն ավելացել է, ինչի արդյունքում հիփոթեքային վարկերի մեր պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 մլդ դրամի աճ՝ հատելով 285 մլրդ դրամի շեմը»:
Գևորգյանը նաև շեշտեց, որ Ամերիաբանկն առաջինն է շուկայում էկոհամակարգային իր լուծումներով և ներկայցրեց MyHome հարթակը։
MyHome. Հիփոթեքային վարկ Երևանում և մարզերում տուն գնելու համար
MyHome հարթակն առաջինն ու միակն է շուկայում, որն առաջարկում է առաջնային շուկայից անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկի հաստատում: Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար:
Ամերիաբանկի MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանը նշում է. «MyHome պրոդուկտի ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ ենք ունեցել անշարժ գույքի գործարքները դարձնել ավելի ճկուն և հարմարավետ հաճախորդների համար: Հաճախորդները MyHome հարթակի միջոցով կարող են դիմել հիփոթեքային վարկի համար և հաշված վայրկյանների ընթացքում ստանալ հաստատում և դրանից հետո էլ ամբողջ գործընթացը տեղի է ունենում օնլայն»:
Այս հարթակում առաջնային շուկայից ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով: Այս տարվանից հարթակում արդեն իսկ ներկայացված են նաև երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան:
Ամերիաբանկի երկար տարիների հաճախորդ Ամալյա Դանիելյանն արդեն հասցրել է փորձարկել հարթակը. «Երկար տարիներ է, ինչ Ամերիաբանկի հաճախորդ եմ: Եվ քանի որ տուն էի ուզում ձեռք բերել, տեղեկացա MyHome հարթակի մասին, ուսումնասիրեցի այն, այնտեղ կային բնակարաններ, որոնք կարելի էր այս պահին ձեռք բերել: Օնլայն լրացրեցի դիմում, րոպեների ընթացքում ստացա վարկի հաստատումը և կարողացա բնակարան ձեռք բերել»:
Էքսպոյի այցելուները կստանան հատուկ առաջարկ առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար՝ տարեկան 12.5% (13%-ի փոխարեն):
Քո տունը Հայաստանում. Հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար
Անկախ բնակության երկրից՝ Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դիմել Ամերիաբանկ հիփոթեքային վարկավորման համար և գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում:
Վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի բնակության վայրից, անկախ ՀՀ-ում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից և առանց տրամադրման ու սպասարկման վճարների:
Ներդրումային վարկ արտերկրում տուն գնելու համար
Ամերիաբանկի ներդրումային վարկը Հայաստանում առաջին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: Վարկի համար կարելի է դիմել նաև որպես ֆիզիկական անձ ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնելու կամ բիզնեսում ներդրում կատարելու համար:
Ներդրումային վարկերի համար Ամերիաբանկն էքսպոյի այցելուներին առաջարկում է բանկի ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարային և եվրոյով վարկերի համար, համապատասխանաբար՝ 13%. 9,5% և 7,5% տարեկան տոկոսադրույքով:
Ամերիաբանկի ներդրումային և գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիաննա Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ներդրումային վարկերի գծով բանկը նոր առաջարկ ունի գործող և ապագա հաճախորդների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով տուն ձեռք բերել արտերկրում՝ ներդրումային նպատակով. «Այդ վարկերը տրամադրում ենք մինչև 20 տարի մարման ժամկետով՝ տարբեր արժույթներով, ըստ հաճախորդի ցանկության»:
Տուն էքսպոյի բոլոր երեք օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացնում են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար: