25/10/2024 13:40
Գազի արդյունահանումն ավելացնելու Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. Human Rights Watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանի անցկացմանը։
«Ադրբեջանը, որն այս տարի հյուրընկալում է կլիմայի գլոբալ համաժողովը՝ COP29-ը, նախատեսում է հաջորդ տասնամյակում ավելացնել գազի արդյունահանումը:
Այս ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները»,- ասված է հայտարարության մեջ։