25/10/2024 20:23
«Նոյեմբերի 5-ին Միացյալ նահանգների նախագահ է ընտրվելու, ոչ թե աշխարհի նախագահ»․ Իսպանիայի արտգործնախարար
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ն կարևոր դերակատարում ունի, բայց առաջիկա ընտրություններում ընտրվելու է ոչ թե «աշխարհի նախագահը», այլ ԱՄՆ-ի առաջնորդը։
«ԱՄՆ հիմնարար դերակատար է միջազգային հարաբերություններում և ՄԱԿ-ում, բայց նոյեմբերի 5-ին ընտրվելու է Միացյալ Նահանգների նախագահը, ոչ թե աշխարհի նախագահը»,- 24 Horas հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարարը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված մեծ աժիոտաժին։