25/10/2024 13:17
Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan երգի միջազգային մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է քննդատություններին, թե հաղթել է մի մրցությում, որը Թուրան անունն է կրում։
«Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը բարձր ընդունելության ու գնահատանքի համար: Սա ի՛մ մրցման դաշտն էր, որտեղ կարողացա հաղթել ու ծածանել եռագույնը: Հատուկ «խելացիների» համար. սա երգի միջազգային մրցույթ էր, որին 19 երկիր էր մասնակցում: Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ, ես՝ էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր «Հայրենիք»: Ի դեպ՝ երգի հեղինակը ժյուրիի նախագահն էր՝ որն էլ հանձնեց ինձ մրցանակը: Սա բացառապես արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որևէ ենթատեքստ չկա ու չի կարող լինել, քանի որ պրոֆեսիոնալ մասնագետներ էին աշխատում: Շնորհակալ եմ Ձեզ՝ ադեկվատ ու ճիշտ գնահատականի համար:
Ինչպես որ միշտ՝ այս անգամ ևս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը, պատվով ու հաղթանակած վերադառնում եմ»,-գրել է նա։