25/10/2024 15:10
Ախթալայի վանքից գողացել են 2 գանձանակները, Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը
Այսօր սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:
«Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է, իսկ ստահակները Վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը, ապա երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:
Այնուհետև ճիվաղները լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը»,- գրել է կայքը: