25/10/2024 11:14
Հայաստանը երեկ էլ էր պատրաստ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր էլ. ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել` պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ համաձայնեցված հոդվածների շուրջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
«Դրանք, մեր գնահատմամբ, ամբողջությամբ պատասխանում են այն հարցին, թե որոնք պետք է լինեն հիմնարար սկզբունքները, որով պետք է կարգավորվեն հարաբերությունները, դրանք նաև վստահություն են տալիս վստահության մթնոլորտ ձևավորելու ու առաջ շարժվելու»,- ասաց նա:
ՔՊ-ակա պատգամավորի խոսքով` Հայաստանը երեկ էլ էր պատրաստ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր էլ:
«Որևէ բան` բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտոմ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի»,- նշեց Գրիգորյանը: